Տեղեկանք` ՀՀ Տավուշի մարզի սողանքի վիճակի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2011 12:28

Այրում բնակավայրի հյուսիս-արևմտյան հատվածում, Երևան–Վանաձոր–Ալավերդի–Բագրատաշեն Մ-6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում 2011 թ. հոկտեմբերի 2-ի երեկոյան տեղի է ունեցել խոշորամասշտաբ սողանք-փլուզում:

Դրա արդյունքում ավտոմայրուղու եզրագծով սողանքա-փլվածքային տեղամասի երկարությունը կազմում է մոտ 300 մ, մոտ 200 մ լայնությամբ տեղաշարժված քարա-խճա-հողային կազմով բերվածքների խորությունը` մոտ 50 մետր:

Նախնական հաշվարկով` տեղաշարժվել է մոտ 3 միլիոն խմ  հողազանգված:

Այդ կործանարար, ակնթարթային աղետի հետևանքով վերոհիշյալ բերվածքների տակ թաղվել կամ ծայրահեղ վտանգի տակ էր հայտնվել 35 ավտոմեքենա, որոնցից 16-ն արդեն դուրս է բերվել փլատակներից, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել ընդլայնել փրկարարական աշխատանքների ծավալը և գործի դնել ծանր ինժեներական տեխնիկան:

Փրկարարական աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ կա մարդկանց գտնելու գեթ մեկ հնարավորություն:

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply