Նիհարել, բայց առանց ծայրահեղությունների

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | October 7, 2011 10:38

Կանանց հիմնական ու առօրեական թեմաներից մեկը դիետան է և նիհարելը: Ես հաճախ եմ տեսնում դրսում քայլող “կմախքների”, որոնք հաճելի չեն, բայց  դեռ պետք է էլի նիհարեն, ինչի համար` ոչ ոք չգիտի: Երբեմն էլ հանդիպում են այնպիսիները, որոնք չորս կամ հինգ հոգու տեղ կբռնեն, դա էլ մյուս ծայրահեղությունն է:

Ավելորդ քաշ ունենալու դեպքում յուրաքանչյուր մանրուք կարևոր է: Ամենօրյա ջանքերի շնորհիվ որոշ ժամանակ անց դուք կճաշակեք ձեր ջանքերի «քաղցր պտուղները»:  Ըստ ֆիթնեսի մասնագետների` մի քանի կարճ դադարներով ուղեկցվող ուժային պարապմունքները օգնում են ավելի շատ կալորիա այրելու, քան առանց դադարի մարզանքները: Ընդգրկեք մարմնամարզությունը ձեր առօրյայի մեջ և կնիհարեք:

Պարապմունքի ամբողջ ցիկլը բաժանեք մի քանի մոտեցումների, կրկնեք յուրաքանչյուր մոտեցումը  15 անգամ: Յուրաքանչյուր փուլից հետո 20-30 վայրկյան հանգստացեք:

Գիշերվա ժամերին ուտելու գայթակղությունը մեծանում է: Շատ հաճախ չեք կարողանում դիմադրել դրան և համեղ ընթրիք եք կազմակերպում քնելուց առաջ: Ձեզ անկարող եք զգում այս սովորության դեմ:  Սակայն այդ գայթակղությանը դիմակայելը հնարավոր է, եթե հետևեք ստորև բերված խորհուրդներին:

 

  1. Խաբեք ստամոքսին հեղուկներով, խմեք մեկ բաժակ հանքային ջուր  կիտրոնի շերտով, մեկ բաժակ լոլիկի հյութ կամ մեկ գավաթ կանաչ թեյ:  Հեղուկը կլցնի դատարկ ստամոքսը և կբթացնի քաղցի զգացումը:
  2. Տաք լոգանք ընդունեք: Դա նվազեցնում է ախորժակը, օգնում է թուլացնելու նյարդերը: Առատ քրտնարտադրությունը, իր հերթին, կօգնի ձերբազատվելու օրգանիզմի հավելյալ հեղուկից:
  3. Եթե քաղցն անհաղթահարելի է թվում, զբաղվեք թեթև մարմնամարզությամբ: Դա կօգնի ձեզ մոռանալու սառնարանին մոտենալու անկառավարելի ձգտումը և  կայրի որոշ կալորիաներ: Բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է ախորժակը, սակայն պետք է խուսափել գերմարզումից, այլապես հնարավոր չի լինի քնել:

Վերջապես, մի փոխեք ձեր ոճն ու կառուցվածքը հանուն ուրիշների կարծիքի, հարգեք ինքներդ ձեզ և ուրախ եղեք:

Անժելա Շահումյան

 

Դիտվել է 2520 անգամ:
Print Friendly

Leave a Reply