100-ամյա կնոջը հոբելյանին ստրիպտիզ են նվիրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2011 10:22

Անգլիայում թոշակառու Քլեր Օրմիսթոնին 100-ամյակի կապակցությամբ բարեկամներն ու ծերանոցի ընկերները  Սկորպիոն անունով մերկապարի ելույթ են նվիրել: Կինն ինքն է ցանկացել հրավիրել մերկապարողին: Նրա դուստրը մի քանի ամիս փորձում էր  պարզել, թե ինչ  նվեր է է ցանկանում ստանալ մայրը, որին ի պատասխան, 100-ամյա տատիկն ասել էր.”ցանկանում եմ Լուսնի վրա տեղ ստանալ, բայց,  քանի որ դա անհնար է, ուրեմն` մերկապարող”: Բարեկամները շատ են զարմացել այդ ցանկությամբ.”Ես նույնիսկ աթոռից քիչ մնաց ընկնեի”,-ասել է դուստրը: Այնուամենայնիվ, որոշել են իրականացնել տատիկի նվիրական ցանկությունը: Սկորպիոնը 100-ամյա տատիկի համար էրոտիկ պար է կատարել.”Նա ինձ դուր եկավ, քանի որ ինձ ստիպեց ժպտալ”, նշել է տատիկը: Իսկ Սկորպիոնը (իսկական անունը` Ջոն Գրին), խոստովանել է, որ իր 16-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամն է  այդքան անսովոր պատվեր կատարում ու համոզված է, որ հոբելյարը գոհ է մնացել:

 

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply