Սթիվ Ջոբսի հոգևոր ժառանգությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 7, 2011 9:46

“Մահը կյանքի ամենալավ հայտնագործությունն է. այն փոփոխությունների պատճառն է: Մահը մաքրում է հինը` բացում ճանապարհը նորի առջև”:
“Միտքն այն մասին, որ ես շուտով կմեռնեմ, ամենակարևոր գործիքն է, որն օգնում է ինձ իմ կյանքում կարևոր որոշումներ ընդունել: Քանի որ ողջ մնացյալը` ուրիշի կարծիք է, ողջ հպարտությունը, վախը, շփոթությունն ու տապալումները, ամենը ոչինչ են ի դեմս մահի` թողնելով միայն այն` ինչը կարևոր է: Մահվան մասին հիշողությունը` լավագույն միջոցն է խուսափելու այն մտքից, որ դուք կորցնելու ինչ-որ բան ունեք: Դուք արդեն մերկ եք: Այլևս պատճառ չունեք ձեր սրտի կանչով չգնալու: Հպարտությունը, վախերն ու անհաջողությունները, բոլորն ի դեմս մահվան ոչինչ են` թողնելով միայն ամենակարևորը”:
“Ձեր ժամանակը կարճ է, դրա համար մի ծախսեք այն ուրիշի կյանքով ապրելով: Դոգմաների թակարդը չընկնեք, որը ստիպում է ուրիշի մտքերով ապրել: Թույլ մի տվեք, որ ուրիշների մտքերի աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը: Եվ, ամենակարևորը` համարձակություն ունեցեք հետևելու ձեր սրտին ու ինտուիցիային, որոնք ինչ-որ կերպ արդեն գիտեն, թե ինչ եք դուք իրականում ցանկանում դառնալ: Մնացյալը երկրորդական է”:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply