Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2011 9:38

Ժամը 09.00-ի դրությամբ անհետ կորածների ցուցակում դեռևս փոփոխություններ չկան: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Գիշերը սողանքի վայրում աշխատող փրկարարներին են միացել 30 փրկարար Արարատի և 14 փրկարար Արմավիրի մարզերից:

***

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

 

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply