Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վալյեխոյի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 7, 2011 0:51

Սան Պաուլոյից Բիլբաո տեղափոխված շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցամարտի մասնակիցներն առաջին պարտիաներն անցկացրին: Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի խաղաց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Մրցակիցները կատարեցին 39 քայլ: Խաղաղ ելք ունեցավ նաև Կառլսեն- Անանդ պարտիան: Իսկ ահա, Իվանչուկը հաղթեց Նակամուրային:

Կայացած 6 տուրից հետո 13 միավորով աղյուսակը գլխավորում է Իվանչուկը: 7-ական միավոր ունեն Արոնյանը, Նակամուրան, Անանդը, Կառլսենը: Վալյեխոն վաստակել է 4 միավոր: 7-րդ տուրում կմրցեն` Արոնյանը և Կառլսենը, Վալյեխոն և Իվանչուկը, Անանադը և Նակամուրան:

 


Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply