Որոնողափրկարարական և հողահեռացման աշխատանքները շարունակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2011 23:52

Ժամը 23.00-ի դրությամբ որոնողափրկարարական և հողահեռացման աշխատանքները շարունակվում են և չեն դադարեցվի ամբողջ գիշեր: Երկաթգծի էքսկավատորը հեռացրել է 5 երկաթգծի վագոն հող:

***

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի: ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ: Միջոցներ են ձեռնարկվել սողանքի գոտում հայտնված ավտոմեքենաների ուղևորներին օգնություն ցուցաբերելու համար: Դեպքի վայր են մեկնել ԱԻ Նախարարության` ՀՓԾ ՓՈՒՎ ՀՓՋ-ից` 23 փրկարար, Տավուշի ՄՓՎ` 15 հրշեջ-փրկարարներ և ՄՓՎ ՓՋ-ից 6 փրկարար, Իջևանից 6 հրշեջ-փրկարար, Լոռու մարզի Ալավերդու ՀՓՋ-ից` 6 հրշեջ-փրկարար, Լոռու ՄՓՎ-ից 9 հրշեջ-փրկարար, Ստեփանավանի ՀՓՋ-ից 2 և Վանաձորի ՀՓՋ-ից 4 հրշեջ-փրկարարներ, ինչպես նաև “Լոռե” փրկարարական ջոկատ հասարակական կազմակերպությունից` 3 փրկարար:

Պաշտպանության Նախարարության 4 ծանր տեխնիկա և 20 զինծառայող, առողջապահության նախարարությունից` շտապօգնության 10 բրիգադ, իսկ տարածքը շրջափակված է և վերահսկվում է ոստիկանների կողմից: Հասարակական կարգի պահպանմանման և երթևեկության կարգավորման նպատակով դեպքի վայրում են ճանապարհային ոստիկանության 6 մեքենաներ, 50 ոստիկաններ և լրացուցիչ` Տավուշի մարզային ոստիկանության 15 ոստիկան: Տեղում պարզվել է, որ փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 մեքենաներ: Տեղեկություններ կան 7 տուժածների մասին, ովքեր ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Որոնողա-փրկարարական աշխատանքները դժվարանում են սողանքի ակտիվության պատճառով:

Դիտվել է 1254 անգամ:
Print Friendly

Leave a Reply