«Կամ կապրես ինձ հետ, կամ ընդհանրապես չես ապրի»՝ վերջին բանը, որ ասել է նա. Անժելա Սարգսյան

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 6, 2011 22:50

«Երկիր Մեդիայի» «Կռվախնձոր» հաղորդմանը հյուրընկալվել էին դերասանուհի Անժելա Սարգսյանը և նրա ամուսինը՝ Ղազար Ավետիսյանը։ Այսօր եթեր հեռարձակված հաղորդման ժամանակ նրանք համացանցում տարածված ու բուռն քննարկման առիթ դարձած պոռնո լուսանկարների պատմությունը ներկայացրեցին բոլորովին այլ տեսանկյունից։

«Մենք բաժանված ենք եղել 1 տարի 4 ամիս, բայց այդ մասին ոչ ոք չի իմացել։ Ապրել ենք նույն տանը։ Քանի որ նա հայտնի անձնավորություն էր, չէինք ցանկանում, որ աղմուկ բարձրանա,- հաղորդման սկզբում նշեց Ղազար Ավետիսյանը։- Մի որոշ ժամանակ անց Անժելան ծանոթանում է այդ երիտասարդի հետ, ում հետ ինձ էլ ծանոթացրեց։ Ես ասացի, որ իր ընտրությունն անհաջող է՝ ի տարբերություն իմ ընտրության. ես էլ ընկերուհի ունեմ»։

Դերասանուհին ասաց, որ երբևէ չի հետապնդել նախկին ընկերոջը։ «Սկսել ա սիրավեպ, բայց կասկածներ եմ ունեցել՝ կապված իր անձնականի, ընտանիքի հետ,- նշեց նա։- Մոտ երեք-չորս ամիս ես չգիտեի, թե ինչի համար ա էդ մարդը նստել բանտում։ Հետո պարզվեց, որ ավազակային, զենքով հարձակման համար ա նստել, որը ինձ համար մեծ շոկ էր, էլի մի շոկ ապրեցի չորս-չորսուկես ամիս անց, երբ իմացա, թե ովքեր են իր ծնողները»։

Ղազար Ավետիսյանն ասաց, որ համացանցում տարածված լուսանկարները պատկանում են իրենց, և դրանք իրենք ունեցել են տարիներ առաջ։ «Հետագայում՝ խաբելով, համոզելով, իմ համակարգչի միջից վերցրել է ինքը»,- ասաց ամուսինը։ «Այնուհետև ջնջել է մեր համակարգչից, մենք էդ նկարները չունենք։ Չարաշահելով իմ վստահությունը՝ համակարգչի միջից ինքն ա վերցրել»,- պատմեց նա։

«Շոկից հետո ինձ մոտ էն զգացողությունն էր, որ ես կարող եմ իրեն էդ ճանապարհից հետ պահել։ Բայց մեջս շատ բաներ կոտրվեցին։ Հիասթափություն էր, որ չեմ ճանաչել էն մարդուն, որի կողքին եմ չորս-հինգ ամիս։ Իսկ հետո եղան առիթներ, որ ավելի խորացրին հիասթափությունս։ Վերջին արտահայտությունը, որ արեց, սա էր. «Կամ կապրես ինձ հետ, կամ ընդհանրապես չես ապրի»,- ասաց Անժելա Սարգսյանը։

Ըստ նրա՝ շարունակաբար իրեն զանգել, սպառնացել են՝ խանգարելով աշխատել։ «Միակ պաշտպանը, որ ունեի, Ղազարն էր։ Ես իրեն էի պատմել, հետագայում խառնվեց նաև հայրս»։ Ըստ նրա՝ երբ հետապնդումների մասին պատմել է ամուսնուն, նա փորձել է զրուցել տղայի հետ։ «Ես փորձել եմ խոսել իր հետ. ասում էր՝ ես ինքնասպան կլինեմ, և նման անհեթեթ բաներ։ Ես փորձել եմ լեզու գտնել, ժամերով խոսել եմ, նա ասում էր, թե հասկացել է, էլ չի անհանգստացնի, բայց ժամեր անց էլի զանգում էր. այսինքն՝ անիմաստ էր էդ մարդու հետ խոսելը»,- նշեց նա՝ հավելելով, որ անիմաստ է համարել նաև բռուցքների դիմելը։

Տղայից փող խնդրել-պահանջելու մասին՝ Կարեն Արայանի խոսքերը մեկնաբանելով՝ նախկին ամուսինները նշեցին. «Մեր տուն մտել ա ամսեկան 1 մլն դրամ։ Մենք նորմալ աշխատել ենք. փող ուզելու տրամաբանությունը ո՞րն ա, էն էլ մի մարդուց, որ ընդհանրապես 26 տարվա ընթացքում որևէ տեղ չի աշխատել»։ «Եղել են դեպքեր, որ մենք գնացել ենք ճաշելու, գումարը թաքուն իրան եմ տվել, որ ինքը աֆիցանտից վատ չզգա, ինքը վճարի ու իրան տղամարդ զգա»,- ասաց Անժելա Սարգսյանը։

Դերասանուհին հերքեց նաև որևէ լրատվամիջոցի իր՝ հարցազրույց տալու մասին լուրերը։ 1in լրատվականն, ըստ նրա, նյութ էր նախապատրաստել իր մասին։ Ինքը խնդրել էր այն փոխանցել, որ կարդա, սակայն ծանոթանալով նյութի հետ՝ իր համաձայնությունը չէր տվել տպագրելու համար։ «Ոչ իմ կողմից, ոչ Անժելայի կողմից որևէ լրագրողի հետ չենք խոսել»,- ասաց Ղազարը։ Անժելան շարունակեց նրա միտքը. «Ինքս խնդրեցի, որ նյութը ուղարկեն, տեսնեմ՝ ինչ են տպել։ Տեսնում եմ, որ հարցազրույցը անձամբ ինձ հետ ա արված ու արգելեցի տպել էդ հարցազրույցը։ Նույնիսկ իրենց խմբագրի հետ կապվեցի, ասացի, որ էստեղ սխալ ինֆորմացիա կա, ես չեմ ուզում, որ սա տպվի։ Հետագայում ես կխոսեմ ու կտպեք։ Մարդիկ առանց ինձ լսելու տպեցին»։

Այն հարցին, թե իրո՞ք լուրերը պատրաստում է իր լրագրող քույրը՝ դերասանուհին նշեց. «Քույրս ունի լրագրողի կրթություն, ավարտել է Մանկավարժականի կուլտուրայի ֆալուլտետը, հիմա նա արդեն տասը տարի է, աշխատում է՝ որպես ռեժիսոր և վավերագրական ֆիլմի սցենարիստ»։

Ամուսինը նշեց, որ իր շրջապատի ռեակցիան բացասական էր. «Ես բացատրեցի, որ մենք բաժանված էինք շատ վաղուց, բայց երբ նրանք սկսեցին ցեխ շպրտել նրա վրա, երես թեքեցին Անժելայից, դա ինձ շատ ջղայնացրեց, և ես հենց դրանից ելնելով էլ Անժելայի կողքին կլինեմ՝ որպես ընկեր, կօգնեմ նրան միշտ, որովհետև նա իմ երեխայի մայրն է»։

Նա նաև ասաց, որ որևէ խնդիր չի ունեցել աշխատավայրում. «Պետական համալսարանում ամեն դեպքում հավաքված են ինտելեկտուալ մարդիկ, ոչ մի խոսակցություն չի եղել։ Որևէ խնդիր չկա։ Իսկ լրագրողները շատ են անհանգստացրել։ Ես խոսել եմ միայն մի լրագրողի հետ, ում ասել եմ, որ ես ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս»։

Ըստ «Կռվախնձորի» ստեղծագործական խմբի տվյալների՝ գործընկերուհիների նախանձը Անժելայի հանդեպ պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Ո՞ւր է իմ տղամարդը» նախագծին մասնակցելու պահին Անժելա Սարգսյանը հրավեր է ունեցել նաև այլ նախագծերից և իրեն առաջարկել են ավելի մեծ գումար։ Նրանցից մեկն էլ հրահրել է լուսանկարները տեղադրել համացանցում։

Անժելա Սարգսյանը սկզբունքորեն չի նայել իր գործընկերուհիների տված հարցազրույցը. «Ես ցավում եմ, որ հիմա էս իրավիճակն ա, ցավում եմ, որ իրանք էդպես պահեցին իրանց։ Իսկ աղջիկների հետ կապ փորձել եմ հաստատել։ Զանգեցի՝ չպատասխանեցին։ Ես sms գրեցի, որ «Խնդրում եմ, ես եմ, պատասխանեք»։ Էլի չպատասխանեցին։ Ես ունեի իրենց օգնության կարիքը, բայց ապարդյուն էր»։

Ըստ ամուսնու՝ Անժելան զգացմունքային է, բայց ոչ՝ անհավասարակշիռ։
«Էն ինչ-որ հուզումնալից պահերը, որ եղել են նկարահանման հրապարակում, կապված էին իր և իր հարազատների սպառնալիքների հետ, որ ոչ միայն ինձ էին ուղղված, այլև՝ իմ երեխային։ Իսկ թաքնված տեսախցիկը ձեռք եմ բերել օգոստոսի սկզբին. կոլեգաներիցս մեկը գնում էր արտասահման, մարդուն փող էր պետք այդ պահին, ես վերցրի»,- ասաց նա։

Դերասանուհին ասաց, որ Աստվածաշունչ կարդում է և աղոթում, ջրով մկրտությունն առաքելական եկեղեցում է եղել։ Գնում է տարբեր եկեղեցիներ։ «Շատ շնորհակալ եմ այն մարդկանց, որ սոլիդար են, որպեսզի չվիրավորեն իրենց այցելուներին, որ եկեղեցու դռները բաց են բոլոր այցելուների առաջ։ Ոչ մի աղանդի չեմ պատկանում, չեմ պատկանել»,- ասաց նա։

Անժելան հայտնեց, որ թե հունիս-հուլիս ամիսներին և թե առհասարակ երբեք հոգեբուժարանում չի եղել, հոգեկան խնդիրներ երբեք չի ունեցել։ «Դիմել եմ և դիմում եմ հոգեբանիս՝ նա ինձ նեղ վիճակից դուրս հանեց»,- ասաց նա։

«Երբ հայրս իմացավ, էդ տղայի հետ փորձեց խոսել էնպես, որ՝ էլ չզանգես, չանհանգստացնես։ Քանի որ իր զանգերը շարունակվեցին, հայրս հանդիպեց իր հոր հետ, պայմանավորվել էին, որ էլ ինձ չի անհանգստացնելու։ Չանցած մի օր՝ էդ նկարները հայտվեցին համացանցում»,- ասաց նա։

 

Դիտվել է 3837 անգամ:
Print Friendly

Leave a Reply