Որոնողական աշխատանքները չեն դադարեցվելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հոկտեմբերի 6, 2011 21:45

Այսօր, ժամը 17.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որն անցկացվում էր ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրենի տեղակալ, ճգնաժամային կառավարման կենտրոնի պատասխանատու, փ/ծ գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը։ Նա նշեց, որ հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքը  իր մեծությամբ 2-րդն է Հայաստանում վերջին 100 տարվա ընթացքում, առաջին նման մեծության սողանքը եղել է 2007-ին` Խոսրովի անտառում:

Այս պահի դրությամբ ՊՆ ուղղաթիռի, քարշակի և երկաթուղային կռունկի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել 16 մեքենա: Այսօր նախատեսվում է վտանգավոր գոտուց դուրս բերել ևս 7 ավտոմեքենա: Հինգ ավտոմեքենաների վարորդներ ահազանգել են ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել հողաշերտի տակ մնացած իրենց ավտոմեքենաների  մասին:

Դիտվել է 874 անգամ:

Leave a Reply