Ստորագրվեցին հայ-ֆրանսիական համագործակցության նոր փաստաթղթեր

Պաշտոնական, Օրվա լուր | | October 6, 2011 20:57


Հոկտեմբերի 6-ին մեկնարկած Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան պետական այցի շրջանակներում ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագիրը»:

Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Ֆրանսիական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն  Դով Զերան ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Ֆրանսիական զարգացման գործակալության միջեւ:

Ստորագրված փաստաթղթերը հարստացնում են հայ-ֆրանսիական լայն իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 25 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագիր, եւ նոր հնարավորություններ ընձեռում համագործակցության առավել խորացման համար:

 

 

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply