Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին(լուսանկարներ,տեսանյութ)

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 6, 2011 20:44

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում ունեցել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ և այցելել Մայր Տաճար:

Նիկոլա Սարկոզին և Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ շրջայցի ավարտին Ֆրանսիայի նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել. «Ֆրանսիան չի մոռանում»,-գրել է Նիկոլա Սարկոզին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները նաև ծառ են տնկել՝ Ֆրանսիայի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը հիշատակող հուշասյան հարևանությամբ:

Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի կտրվի պետական ընթրիք:

 

 

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply