Շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից երեքը երկրորդն են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 8, 2009 14:19
Իտալիայի Ֆերմո քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչները փոքր-ինչ բարելավել են մրցաշարային իրենց դիրքերը: Խաղացված 7 տուրից հետո մեր շախմատիստներից երեքը` մինչև 18, 16, 10 տարեկանների մրցաշարում խաղացող Սամվել Տեր-Սահակյանը (6 միավոր), Վահե Հովհաննիսյանը (5,5), Միքայել Մկրտչյանը (5,5), զբաղեցնում են 2-րդ հորիզոնականները: Անհաջող են հանդես գալիս Հայաստանի շախմատիստուհիները. օրինակ` մինչև 10 տարեկանների մրցաժարում Սոնա Ասատրյանը 2 միավորով զբաղեցնում է 60-րդ տեղը:






Facebook
Tweet This
Email This Post
