Աշխարհի ամենատիտղոսակիր կինն ամուսնանում է (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2011 16:54

Երեկ Սևիլիայում   տեղի  է  ունեցել Իսպանիայի հերցոգուհի, աշխարհի ամենաանվանի կնոջ` Ալբայի  հարսանիքը, որը ստիպված էր բառիս բուն իմաստով կաշառել իր հարազատներին, որպեսզի նրանք թույլ տան իրեն ամուսնանալ հասարակ մահկանացուի հետ:  85-ամյա հերցոգուհու ընտրյալը փոքր է  նրանից 24 տարի: Հերցոգուհու, որի լրիվ անունը հնչում ` Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորիա Էուխենյա Ֆրանցիսկա Ֆիտց-Ջեյմս Ստյուարտ-ի-Սիլվան, աշխարհում ամենահայտնի 85-ամյա անձնավորությունն է, որը որոշել է ամուսնանալ երկրորդ ամուսնու մահից 10 տարի  ու գրեթե 40 տարի  անց` առաջին ամուսնու  մահից հետո:

Նրա ընտրյալը, որը գրեթե քառորդ դար փոքր է հարսնացուից, աշխատում է սոցապահահովության  դեպարտամենտում ու չի կարող գլուխ գովել իր ազնվական ծագումով: Հարազատների համաձայնությունը ստանալու համար  հերցոգուհի Ալբան ստիպված էր նրանց  բաժանել ողջ ժառանգությունը: Իսպանիայի ամենահարուստ կնոջ կարողությունը կազմում էր 4,7 մլրդ դոլար: Երեխաները պնդեցին, որ նրա ապագա ամուսին Ալֆոնսո Դիեսը գրավոր հաստատի ժառանգության հանդեպ պահանջի հրաժարականը, եթե ապագա կինը նույնիսկ փորձի նրան ինչ-որ բան թողնել: Եվ, վերջապես, հաղթահարելով բոլոր դժվարությունները, հերցոգուհին ամուսնանում է:

Նա Գինեսի գրքի պատվավոր անդամ  է, որպես ամենահայտնի անձն աշխարհում:  Նա  հերցոգի 7 , կոմսի 22 և մարկիզի 24 տիտղոս ունի: 539-ամյա պատմություն ունեցող  Ալբա ընտանիքի  գլխավորը լինելով`  նա իրավունք ունի ձիուն հեծնած Սևիլյան տաճար գնալ ու ծնրադրել Հռոմի պապին:

Դիտվել է 1836 անգամ:
Print Friendly

Leave a Reply