Հայաստանի պատանի շախմատիստներից սպասելիքները մեծ են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 6, 2011 16:37
Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 1-ը կմասնակցի Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվելիք մինչև 16 տարեկան շախմատիստների համաշխարհային պատանեկան օլիմպիադային: Մեր թիմի կազմում հանդես կգան միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Կ. Հարությունյանը, Արման Միքայելյանը, Զոհրակ Ապրեսյանը (մարզիչ` Արսեն Եղիազարյան): Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երկու անգամ (1998-ին 2010-ին) Թուրքիայում հաղթել է Մ16 համաշխարհային օլիմպիադայում: Մերոնցից սպասելիքներն այս անգամ էլ մեծ են:






Facebook
Tweet This
Email This Post
