Ասպիրինի կիրառումը կարող է հանգեցնել տեսողության կորստի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 6, 2011 16:11

Հետազոտողներին հաջողվել է գտնել ծանրակշիռ փաստարկներ ու ապացույցներ, որ բազում հիվանդությունների բալասան համարվող ասպիրինը կարող է հանգեցնել  տեսողության լրիվ կամ էլ մասնակի կորստի:

Ռիսկի խմբում են 65 և ավելի տարիք ունեցող  տղամարդիկ ու կանայք, ովքեր ամեն օր խմում են ասպիրին: Ինչպես ասում են Նիդեռլանդների հետազոտողները, ամենօրյա կիրառումը թոշակային տարիքի մարդկանց դեպքում կրկնակի մեծացնում է տեսողության կորստի  հավանականությունը: Փոխկապվածության մեխանիզմն առայժմ ուսումնասիրված չէ:

 

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply