Հոնքերի փոխպատվաստումը` նորաձևության նոր ճիչ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 6, 2011 16:02
Գեղեցիկ հոնքեր ունենալու համար հիմա անհրաժեշտ չէ փնտրել համապատասխան մատիտներ կամ էլ հայելու առջև ժամեր անցկացնել ու համբերությամբ զինվել:
Այժմ նկարչությունը տեղը զիջում է գիտությանը: Հենց գիտության վերջին նվաճումները թույլ են տալիս ժամանակակից կանանց ավելի խիտ ու խիստ գծագրությամբ հոնքեր ունենալ: Հասարակ վիրահատությամբ այժմ կարելի է ծոծրակից վերցված մազերով հոնքեր պատվաստել: Նախկինում նման վիրահատության դիմում էին տղամարդիկ` լերկացող գագաթը փոխպատվաստված մազերով ծածկելով: Սակայն, ներկայումս, քանի որ այս մեթոդն իրեն արդարացրել է, այն տարածվել է նաև կանանց շրջանում: Փոխպատվաստման միակ թերությունն այն է, որ հոնքերի «սրբագրումն» առայժմ թանկ է, օրինակ` Բրիտանիայում նման սրբագրումն արժե մոտ 4 հազար ֆունտ ստեռլինգ:






Facebook
Tweet This
Email This Post
