Անվանի արվեստագետի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 6, 2011 15:40
ՀՀ ժողովրդական արտիստ Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, որում, մասնավորապես, ասվում է. «Խոր վշտով տեղեկացա անվանի արվեստագետ, պարարվեստի երախտավոր Վանուշ Խանամիրյանի մահվան մասին:
Վանուշ Խանամիրյանը մեկն էր այն քչերից, ում մեծությունը մեր ժողովուրդն ընդունում էր անվերապահորեն: Դա պատահական չէ, քազնի Խանամիրյանն իր վառ տաղանդով, անմնացորդ նվիրումով և անսպառ էներգիայով աշխարհի համար բացահայտեց հայկական պարարվեստը, այն դարձրեց ճանաչելի ու գնահատված:
Երկար կարելի է թվարկել մեծ վարպետի կոչումներն ու արժանիքները, ով մեր ժողովրդի հիշողության մեջ կմնա որպես ոչ միայն որպես շռայլորեն օժտված արվեստագետ, այլև մշակույթի կազմակերպիչ, օրինակելի քաղաքացի և կենսախինդ ու դրական լիցքեր ճառագող նահապետ: Թերևս նրա կյանքի ու գործի լավագույն գնահատականը այն համաժողովրդական սերն է, որ վայելում էր Վանուշ Խանամիրյանը:
Հայաստանի Հանրապետության Կառավարության և անձամբ իմ անունից ցավակցակցում եմ Վանուշ Խանամիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, սաներին և նրա արվեստի բոլոր երկրպագուներին»:






Facebook
Tweet This
Email This Post
