«Հանրակրթության մասին» օրենքն ընդունվեց. միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները կաշխատեն մինչև 2018 թիվը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2011 15:59

Խորհրդարանն այսօր ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություներ կատարարելու մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» նոր օրենքով նախատեսվում է, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները, որոնց թիվն այս պահին մոտ 4500 է, հանրակրթական դպրոցներում աշխատելու հնարավորություն ունեն մինչև 2018թ-ը: Մինչ այդ նրանք պետք է բարձրացնեն իրենց կրթական մակարդակը, եթե ցանկանում են ապագայում ևս շարունակել աշխատանքը դպրոցում:

Առաջիկա երկու տարիների ընթացքում նման ուսուցիչների համար վերապատրաստման ծրագրերը ֆինանսավորելու է Համաշխարհային բանկը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ վավերացրին նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական վճարների և դրույքաչափերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքները, «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում կառավարության առաջարկած լրացումներն ու փոփոխությունները:

Այս պահին խորհրդարանում քննարկվում է «Գրադարանների և գրադարանային գործի մասին» մայր օրենքի նախագիծը:

 

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply