Փրկարարական ուժերը համալրվում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 6, 2011 12:08
Հոկտեմբերի 6-ի ժամը 9.25-ի դրությամբ սողանքային գոտում աշխատում է 15 փրկարար Տավուշի մարզից, 30 փրկարար` Լոռու մարզից, 32 փրկարար` Շիրակից, 20 փրկարար Երևանից մեկնած հատուկ փրկարարական ջոկատից, այնտեղ է նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:
Քիչ առաջ Կոտայքի մարզից սողանքի վայր է ժամանել ևս 31 փրկարար:
Դեպքի վայրում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը գլխավորում է տեղում գործող ԱԻՆ օպերատիվ շտաբը:
Առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում քարշակի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել բուլղարական մեծ բեռնատարի կցորդը` C 3246 ЕМ պետհամարանիշով:
Ժամը 9.25-ին սողանքից դուրս է բերվել սպիտակ “Վոլվո” բեռնատարը` CA 4443 AM պետհամարանիշով: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դուրս էր բերվել նույն բեռնատարի կոնտեյները:






Facebook
Tweet This
Email This Post
