Սողանքի գոտում աշխատանքները շարունակվում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2011 14:07

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.40-ին «Վոլվո» մակնիշի CA 4443 AM պետհամարանիշով, կցորդով, մեծ, բուլղարական բեռնատարը քարշակի օգնությամբ ամբողջությամբ դուրս է բերվել սողանքից:

Ներկայումս աշխատանքներ են տարվում կարմիր, մեծ, կցորդով  «Մերսեդես» մակնիշի բեռնատարը հանելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին Մ-6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply