Հայաստանի հավաքականն ագրեսիվ ֆուտբոլ է խաղալու

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 6, 2011 14:35

Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանդիպեց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Խոսակցության թեման վաղը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Երևանում կայանալիք Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների հանդիպումն էր: Նա նշեց, որ հիմնախնդիրները շատացել են, քանի որ  Արազ Օզբիլիսը վնասվածքի պատճառով արդեն վերադարձել է Հոլանդիա, Հրայր Մկոյանը որակազրկված է, իսկ Ռոբերտ Արզումանյանի վնասվածքը կրկնվել է և 90 տոկոսով չի խաղա:Մարզիչը հայտնեց, որ Մակեդոնիայի հավաքականի բոլոր հանդիպումները դիտել է և այն կարծիքին է, որ այդ թիմը մրցակիցներին խաղով չի զիջել: Մինասյանը գտնում է, որ Մակեդոնիայի հավաքականը ներկայումս ավելի ուժեղ է, քան նախկինում է եղել: Ինչ վերաբերում է այդ թիմի առաջատար Պանդևի բացակայությանը, ապա Մինասյանը գտնում է, որ տարբերություն կզգացվի, սակայն դժվարացավ հայտնել,  դա մեր համար լավ կլինի՞, թե՞ վատ: Մինասյանը հայտնեց, որ այս խաղը նման է Անդորրայի ներկայացուցիչների հետ խաղին և մեզ ամեն գնով հաղթանակ է անհրաժեշտ: Մարզիչը հայտնեց, որ մեր թիմը պետք է ավելի ագրեսիվ խաղա:

Վերջում լրագրողները մարզչին հիշեցրին, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրապարակով հայտարել է, որ ձախողում կհամարի, եթե  մեր երկրի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգա: Մինասյանը հակադարձեց, որ ինքն այդպես չի մտածում:

 

 



 

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply