Հարուստ ուկրաինացիները պահակների փոխարեն ջայլամեր են վարձում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 6, 2011 13:28
Հարուստ ուկրաինացիներն իրենց առանձնատների պահպանությունը վստահում են ոչ թե շներին, այլ` ջայլամներին, ու համոզում են, որ այդ թռչունները գերազանց են կատարում իրենց հանձնարարված գործը: Ըստ ամենայնի, պահակաշներին լուրջ մրցակիցներ են հայտնվել: Յասնոգրադսկի ջայլամաբուծարանում հայտարարում են, որ ջայլամներն ավելի արդյունավետ են, քան պահակաշները: Հասուն աֆրիկյան ջայլամը աճում է մինչև 2 և կես մետր, իսկ քաշը հասնում է 200 կգ-ի: Ջայլամը պահպանելու բնազդ ունի ու օտարների ներխուժումն իր տիրույթ հարձակումով է կասեցնում: Ընդ որում, շատ ագրեսիվ է հարձակվում, կարող է ոտքով կամ էլ կտուցով այնպես ուժեղ հարվածել, որ ողնաշարը վանսի: Մի առավելություն էլ կա` ջայլամները յուրայիններին տարբերում են օտարներից: Սակայն միակ թերությունն այն է, որ այս թռչունները մենակ չեն ապրում: Եթե ձեռք եք բերել մեկ արու ջայլամ, ապա նրան ընկերակցելու համար 3-4 էգ պիտի բերեք: Դա էլ արդեն այն դեպքում, եթե մեծ է հողատարածքը:






Facebook
Tweet This
Email This Post
