Այրվել է արտադրամասի տանիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2011 12:43

Հոկտեմբերի 5-ին`ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում գտնվող ‘’Հայէլեկտրամեքենա’’ ԲԲԸ-ի թիվ 19 չգործող արտադրամասի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.55-ին, մարվել`19.28-ին:

Այրվել է տանիքային ծածկը՝ 150 քմ մակերեսով, ինչի հետևանքով պանելային ծածկը՝ այրվող իզոգամներով, թափվել է ցած և 100 քմ մակերեսով տնտեսական աղբի հետ այրվել:

 

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply