Ասկերանի շրջկենտրոնում 620 մլն դրամ արժողությամբ նոր դպրոց է կառուցվել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 14:34

250px-askeranԱսկերանի շրջկենտրոնում բացվել է նորակառույց դպրոցական շենք: Բացմանը ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Նախկին մեկ հարկանի դպրոցական շենքի փոխարեն շուրջ 300 աշակերտների համար նախատեսված նորակառույց եռահարկ շենքի կառուցման համար, ԼՂՀ կառավարության առընթեր կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանի տեղեկացմամբ, ԼՂՀ պետբյուջեից ծախսվել է ավելի քան 620 միլիոն դրամ:

Դպրոցի շրջանավարտ, արցախյան ազատամարտի նահատակ Էդմոն Բարսեղյանի անունը կրող Ասկերանի դպրոցն այս տարվանից ստացել է ավագ դպրոցի կարգավիճակ:

Բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա է եղել նաև ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, ով նաև Է. Բարսեղյանի այրին է, ասել է.«Այս դպրոցում կրթվել և դաստիարակվել է մի սերունդ, որը կրծքով է պաշտպանել հայրենիքը: Եվ ես համոզված եմ, որ այսուհետ գալիք սերունդները կբազմապատկեն ունեցած նվաճումները»:

«Արմենպրեսը» գրում է նաև, որ  դպրոցն ապահովված է անհրաժեշտ ուսումնանյութական բազայով և լաբորատոր սարքավորումներով:

Դիտվել է 1720 անգամ:
Print Friendly

Leave a Reply