Ծովինարի մոտ բախվել են «ԳԱԶել»-ը և «ԵՐԱԶ»-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2011 12:35

Հոկտեմբերի 6-ին`ժամը 07.36-ին Գեղարքունիքի մարզում` Սևան-Մարտունի ավտոճանապար­հին՝ Ծովինար գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտոպատահար և անհրաժեշտ է փրկարար­նե­րի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ‘’ԳԱԶել’’ մակնիշի 1732 Լ պետհամարանիշի  (վարորդ`Վարդենիս քաղաքի բնակիչ,1955 թվականին ծնված Մանվել Ժամհարյան) և ‘’ԵրԱԶ’’ մակնիշի 27 ՏՏ 625 պետհամարանիշի  (վարորդ` Այնթափ գյուղի բնակիչ, 1965 թվականին ծնված Հրաչիկ Ալեքսանյան) ավտոմեքենաները: Վարորդները, մինչև հրշեջ-փրկարարների տեղ հասնելը, տեղի ուժերով դուրս են բերվել մեքենաներից և տեղափոխվել Մարտունի քաղաքի հիվանդանոց:

Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

 

Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply