Վրաստանի խորհրդարանը աշխատանքը կշարունակի «արտագնա ձևաչափով»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2009 17:09

41875620Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանը չի կարողանա սովորական ռեժիմով վերսկսել աշխատանքը: Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով իր գործունեությունը կշարունակի կոմիտեներում. այդ մասին այսօր լրագրողներին հայտնել Է արտասահմանում ապրող հայրենակիցների հետ փոխհարաբերությունների խորհրդարանական կոմիտեի նախագահ Նուգզար Ցիկլաուրին:

«Իմ ունեցած տեղեկատվությամբ` բոլոր կոմիտեներում նիստեր են ծրագրված: Պատրաստվում են այն օրինագծերը, որոնք շուտով կներկայացվեն խորհրդարանական նստաշրջանում»,-ասել Է Ցիկլաուրին:

Արդեն երկու ամիս Վրաստանի խորհրդարանը Թբիլիսիի կենտրոնական շրջանում անցկացվող ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով արտակարգ ռեժիմով Է աշխատում:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply