Եվրոպայում սկսել են գունավոր գազարներ վաճառել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 6, 2011 12:03
Պարզվում է` գազարագույն գազարն այլևս նորաձև չէ. եվրոպացիները սկսել են զանազան գույների գազար գնել: Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ անգլիական Նորֆոլք կոմսությունում սկսել են աճեցնել բազմերանգ գազար` մանուշակագույն, մուգ նարնջագույն, սպիտակ, կաթնագույն, ինչի շնորհիվ օգտակար աղցանները նույնպես դառնում են բազմագույն: Գյուղատնտեսները համոզում են, որ առաջներում էլ է գազարը եղել բազմերանգ. 16-րդ դարում, օրինակ, աճեցրել են մանուշակագույն կամ էլ դեղին գազարներ, սակայն տարիների հետ նախապատվություը տրվել է գազարագույնին: Ի դեպ, 16-րդ դարում նորաձև է եղել նույնիսկ սանրվածքը գազարի վերգետնյա ցողուններով զարդարելը: Հիմա մեծ խանութները հույսեր են տածում, որ բազմերանգ գազարները կգրավեն երեխաների ուշադրությունն ու նրանք թերևս սկսեն ուտել այդ օգտակար, վառ գույն ունեցող ու А վիտամինով հարուստ բանջարեղենը:
Արժե նշել, որ համով նույնպես սրանք տարբեր են, օրինակ` սպիտակ գազարներն ավելի քաղցր են, քան նարնջագույնները և նույնիսկ ավելի խրթխրթան են:






Facebook
Tweet This
Email This Post
