Շախմատի Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի թիմային առաջնությունում հաղթեց առաջատարին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 8, 2009 14:51

Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի կանանց առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց առաջատարին` Լեհաստանի հավաքականին` 3,5:0,5: Լեհաստանի ընտրանին առաջին պարտությունը կրեց: Դանիելյանն առավելության հասավ Ռայլիխի, Մկրտչյանը` Զավադսկայի, Գալոյանը` Դվորակովսկայի նկատմամբ: Աղինյանը խաղաղ դաշն կնքեց Մայդանի հետ: 12 հավաքականների մասնակցությամբ առաջնությունում մեր երկրի ներկայացուցիչները վաստակել են 6 միավոր և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Լեհաստանի հավաքականը` 9 միավոր: 7-ական միավոր ունեն Ուկրաինայի, Չինաստանի 1-ին, Վրաստանի, Ռուսաստանի հավաքականները:

Դիտվել է 1528 անգամ:
Print Friendly

Leave a Reply