Շտրուդել

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | October 6, 2011 10:00

Ավստրիական ուտեստ, կախված միջուկից` լինում է քաղցր և աղի:

Քաղցրի մեջ կարելի է օգտագործել խնձոր, տանձ, կաթնաշոռ, հատապտուղներ, իսկ մյուս տեսակում` կարտոֆիլ, միս, երշիկեղեն, կաղամբ:

Շտրուդել խնձորով

Բաղադրությունը խմորի համար

ալյուր` 1,5 բաժակ

ձեթ` 3 ճաշի գդալ

կարագ` 1 ճաշի գդալ,

աղ,

ջուր` 1/2  բաժակ:

Միջուկի համար պահանջվում է`

խնձոր` 1 ու կես կգ

շաքար` 3/4  բաժակ,

չամիչ (առանց կորիզի)` 100գ

ընկույզ (ցանկացած)` 100գ

ռոմ` 50 մլ

պաքսիմատ` 3 ճաշի գդալ

դարչին`  1/2 թեյի գդալ:

Ալյուրը մաղել, ավելացնել աղ, ապա գոլ ջուր, ձեթ, ու այս ամենը լավ խառնել: Թասը ծածկել սրբիչով ու թողնել 30 րոպե: Խնձորը լվանալ, կեղևահանել, կորիզը հեռացնել ու բարակ շերտերով  կտրատել: Ապա այդ կտորները խառնել շաքարավազի, պաքսիմատի, ընկույզի, դարչինի ու չամիչի հետ, որոնց վրա նախապես ռոմ է լցված: Խմորը բաժանել 4 հավասար մասի: Յուրաքանչյուր մասը շատ բարակ գրտնակել: Պատրաստի շերտերին հալած կարագ քսել, ապա հավասարաչափ միջուկ տարածել վրան, իսկ եզրերից 2 սմ ազատ թողնել: փաթաթել ռուլետի նման ու թխել նախապես տաքացրած ջեռոցում` մինչև ոսկեգունի: Պատրաստի շտրուդելի վրա շաքարափոշի ցանել:

 

Դիտվել է 2558 անգամ:
Print Friendly

Leave a Reply