«Ժառանգություն» խմբակցությունը չի պատրաստվում հետևել Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 14:22

1560411233858853ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը չի պատրաստվում հետևել Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին և վայր դնել պատգամավորական մանդատները. «Անկախ»-ի հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իրենք շարունակելու են աշխատել այնպիսի ակտիվությամբ, ինչպես աշխատել են:

«Բայց երբեք որևէ բան բացառել քաղաքականության մեջ չի կարելի»,-հավելեց նա:

«Անկախ»-ի հարցին ի պատասխան` արդյոք քննարկվել է, թե ով է փոխարինելու ԱԺ-ում Րաֆֆի  Հովհաննիսյանին, Մարտիրոսյանն ասաց, որ այս հարցը չի քննարկվել, և որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է մնալ «Ժառանգություն» կուսակցության անդամ:

Մարտիրոսյանն ասաց, որ կատարված քայլի հետագա գնահատականները կտա Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ և առաջիկայում լրագրողների հետ հանդիպմանը կնշի, թե քայլն ինչ տրամադրություններ կբերի քաղաքական դաշտ:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply