Նոյեմբերի 4-6-ը Երևանում տեղի կունենա «Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները» միջազգային կոնֆերանսը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 6, 2011 11:34

Հայաստանի ամերիկայն համալսարանի  Իրավաբանության ամբիոնը,  Միջազգային բանտային ռեֆորմ կազմակերպությունը, ԱՄՆ Պետքարտուղարությունն ու Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան 2011 թվականի նոյեմբերի 4-6 Երևանում կազմակերպում են «Հոգեբանության և իրավունքի խաչմերուկները» խորագրով միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսի նպատակն է  քննարկել  հոգեբանության, իրավունքի և այլ հասարակական գիտությունների փոխկապակցությունը և դերը իրավախախտների ռեաբիլիտացիայի, անչափահասների գործերով արդարադատության հարցերում և այլ ոլորտներում:

Այս կոնֆերանսի քննարկման կենտրոնում են լինելու  հոգեբանության և իրավունքի հատման կետերը, սոցիալական վարքի իրավական ասպեկտները, դևիանտ վարքի հիմնախնդիրը գիտության տարբեր բնագավառներում, իրավաբանական հոգեբանության նորագույն ուղղությունների զարգացումը, հանցավորության կանխարգելումը, իրավական համակարգի և մարդու իրավունքների հոգեսոցիալական հիմքերը, հոգեբանության տարբեր բնագավառների հետազոտությունների արդյունքների ներդրման հեռանկարները իրավաբանական պրակտիկայում:

Կոնֆերասի երկրորդ օրը նվիրվելու է  երեխաների արդարադատության հիմնախնդիրներին:  Այս թեմայի շրջանակներում լինելու են հետևյալ հատուկ սեկցիաները` Անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ միջազգային ստանդարտները /չափանիշները/, տարածաշրջանում անչափահասների արդարադատության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, լավագույն պրակտիկան, քաղաքականությունը և նորարարությունները, անչափահասների շրջանում հանցավորության կանխարգելումը, տարածաշրջանային զարգացումներ, անչափահաս իրավախախտների վերականգնումը, իրավական և հոգեբանական հայեցակարգերը:

Կազմակերպվելու են նաև սեմինարներ անգլիալեզու ակադեմիական գրագրության վերաբերյալ: Այս սեմինարները նախատեսված են հատկապես երիտասարդ գիտնականների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հրատարակել իրենց աշխատանքները միջազգային գրախոսվող ամսագրերում:

Կոնֆերասին մասնակցելու են գիտականներ և պարկտիկ աշխատողներ տարբեր երկրներից: Հրավիրված են նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, կառավության ներկայացուցիչներ։

Ելակետային ելույթի համար հարվիրվել է  Քեմբրիջի համալսարանի Քրեաբանության  Ինստիտուտի տնօրեն Ֆրեդերիխ Լոզելը:

Կոնֆերանսը տեղի է ունենալու ՀԱՀ ի մասնաշենքում:

Դիտվել է 1662 անգամ:
Print Friendly

Leave a Reply