“Թերևս, մահը կյանքի լավագույն հայտնագործությունն է”.ԱՄՆ-ում կյանքի 57-րդ տարում մահացավ Սթիվ Ջոբսը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | October 6, 2011 10:29

ԱՄՆ-ում, կյանքի 57-րդ տարում կյանքից  հեռացավ Սթիվ Ջոբսը` մարդ որը փոխեց պատկերացումները  համակարգչային աշխարհի վերաբերյալ: Նա օժտված էր  տեղեկատվական ինֆորմացիաների զարգացման միտումները կանխատեսելու շնորհքով: Ավելին, նա  ինքն էր ստեղծում դրանք: Apple ընկերության արտադրանքը վաղուց է դարձել ողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց  ոճի ու արգասաբերության խորհրդանիշ:

Փոքր ինչ տարօրինակ`  անփոփոխ սև  հագուստով, Ջոբսը միշտ անձամբ էր հասարակությանը ներկայացնում Apple նոր արտադրանքները: Ընկերությունը դարձել էր աշխարհում ամենաթանկը` առաջ անցնելով իր մշտական մրցակից  Microsoft-ից: Ջոբսը, որին իսկապես էլ համարում են սիլիկոնային հովտի ամենաէքսցենտրիկ ներկայացուցիչը,  վաղուց է,  ինչ առողջական խնդիրներ ուներ:  2003-ին նրա մոտ  ախտորոշվեց Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: 2009-ին   նրան լյարդի փոխպատվաստում կատարեցին, ինչը, սակայն, ցանկալի արդյունք չունեցավ, և  նա օգոստոսին հեռացավ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից:

Մեծ հավանականություն կա, որ Սթիվ Ջոբսը պատմություն դառնա, ինչպես  և Կոպեռնիկոսը, որը  կոպեռնիկոսյան հայտնագործություն կատարեց, կամ էլ Մենդելեևը, որը համակարգեց  տիեզերքը: Ջոբսը կարգավորեց մարդ-համակարգիչ շփումը: Հասարակ, ինտուիտիվ և  հասկանալի.   iPhone, iPad, MacBook, iPod-ի օգտին  սպառողները քվեարկեցին դրամապանակով,  Ջոբսի երախայրիք  Apple-ը  համակարգչային տեխնոլոգիաների խոշոր ընկերություն  է աշխարհում, որի կապիտալացումը 300 մլրդ դոլար է կազմում:

Apple-ը ծնվել է 1976-ին, հիմնադիրներն են Ջոբսը, Սթիվեն Վոզնյակն ու Ռոնալդ Ուեյնը: Ընկերությունը ավտոտնակից աճեց  տեղեկատվական տեխնեոլոգիաների ցուցահանդեսների մակարդակի, ապա  համակարգչային տեխնիկային հատկացված խանութի հատուկ բաժիննների: Ջոբսը  միշտ չէ,  որ հասկացվում  էր իր մտերիմների   կողմից, այդ պատճառով էլ 1997-ից նա հեռացավ IT-ից, ապա վերադարձավ 2000-ին: Հենց այն ժամանակ արդեն հնարավոր էր տեսնել IT-ում կատարվող հեղափոխությունը` հայտնվեցին  iPod փլեերներ, ու սկսվում է ընկերության արտադրանքի հաղթարշավը  ողջ աշխարհում: Ու ամենաբնական հիթը դառնում է  iPhone-ը, որը 2007-ից  է շուկայում  ու շարունակում է առաջատար լինել: Ամեն անգամ նոր արտադրանքի  շնորհանդեսը սկսվում էր Սթիվ Ջոբսի մատուցմամբ: Նա անփոփոխ սև սպորտային հագուստով ու կապույտ ջինսով բավականին մատչելի բացատրում էր, թե ինչու է նոր պլանշետը կամ էլ հեռախոսը  խիստ անհրաժեշտ:

Նա բազմիցս է հիվանդացել ու ընկերությունը ջանադրաբար դա թաքցնում էր: 2003-ին նրա մոտ հայտնաբերվեց  ենթաստամոքսագեղձի քաղցկեղ:  Նա մեկ տարի անց արդեն հաղթահարել էր հիվանդությունը: 2008-ին  համակարգչային գուրուն  շատ նիհարեց  ու Կուպերտինոյում խոսում էին, որ հիվանդությունը նորոգվել է : 2009-ին նրան  լյարդ փոխպատվաստեցին, որն ակնկալվող արդյունք չտվեց: Երկարատև արձակուրդից հետո Սթիվը հեռացավ գլխավոր տնօրենի պաշտոնից, ըստ երևույթին նա արդեն հասկացել էր, որ ավարտը մոտ է: Ընկերության գլխ.  տնօրեն է դարձել Թիմ Կուկը:  Սակայն ներդրողներին միշտ թվում էր, որ Apple –ը Սթիվ Ջոբսն է, միայն ու միայն Ջոբսը, այդ կծած խնձորը, այդ պատճառով էլ Սթիվ Ջոբսի հեռանալուց հետո  Apple –ի արժեթղթերը 7% նվազեցին:

Թիմ Կուկը  Սթիվ Ջոբսի բնական հետնորդն էր, չնայած միշտ,  իր ուսուցչի կյանքի օրոք էլ ասում էր` անփոխարինելի մարդուն փոխարինել հնարավոր չէ:

Սթիվ Ջոբսը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում(Կալիֆոռնիայի նահանգ), որդեգրվել է Փոլ և Կլառա Ջոբսերի (ծնյալ ` Հակոբյան) կողմից,  որոնք նրան Սթիվեն Փոլ անունն են տվել: Ջոբսի կենսաբանական հայրը` Աբդուլաֆատահ Ջանդալին (սիրիացի ասպիրանտ էր, որը հետագայում դարձավ քաղաքագիտության պրոֆեսոր) ու մայրը` Ջոան Սիմփսոնը (ծնյալ` Շիբլե, դարձել է լոոգոպեդ), հետագայում ամուսնացել են ու դաստիարակել Ջոբսի կենսաբանական քրոջը` վիպասան Մոնա Սիմփսոնին:

 


 

Դիտվել է 1668 անգամ:
Print Friendly

Leave a Reply