Եվս մեկ «էլիտար» գողություն Երեւանում. այս անգամ զոհը Լեհաստանի դեսպանն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2011 10:21

NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, եւս մեկ էլիտար գողություն է կատարվել Երեւանում:

Օրերս գողություն է կատարվել Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի բնակարանից, որը գտնվում է մայրաքաղաքի Բարբյուս փողոցի վրա:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, գողացել են ոսկյա զարդեր ու փող:  Մեր տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության լրատվության վարչությունում, որտեղից փոխանցեցին, որ գողությունը կատարվել է հոկտեմբերի 3-ի առավոտյան, ապա նշեցին, որ գողությունը կատարվել է տեխնիկական միջոցներով, մուտքի դռան փականը բացելով:

Կատարվում է նախաքննություն, դեռ ձերբակալվածներ չկան:

 

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply