Արոնյանին կօգնի Մելքումյանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 6, 2011 10:05

Շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի մասնակիցները Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքից տեղափոխվել են Իսպանիայի Բիլբաո քաղաքը, որտեղ էլ կանցկացնեն ստուգտեսի երկրորդ կեսը: Լևոն Արոնյանի մարտավկայի պարտականությունները կկատարի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Արոնյանն այսօր ուժերը կչափի իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Կայացած 5 տուրից հետո Լևոնը վաստակած 6 միավորով 3-րդ տեղում է: 10 միավորով աղյուսակը գլխավորում է ուկրաինացի Վասիլի իվանչուկը: 7 միավոր ունի ճապոնական ծագումով ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply