«Գանձասար»-«Կարլսրուե»` 0:3

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 6, 2011 9:49

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Կապանի «Գանձասարը» ընկերական հանդիպում անցկացրեց ֆուտբոլի Գերմանիայի առաջնության երկրորդ խմբում հանդես եկող «Կարլսրուե» թիմի հետ: Հյուրերի առավելությունը բացահայտ էր` 3:0: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Բակլին գեղեցիկ գնդակ խփեց տանտերերի դարպասը: Այն հայտնվեց  հեռավոր անկյունում: Իսկ հանգստից հետո գոլերի հեղինակներ դարձան Մյուլլերը և Բակլին: Ընդ որում, հաշիվը կարող էր ավելի մեծ լինել, սակայն այդ առումով «Գանձասարի» ֆուտբոլիստների բախտը բերեց, նոր գոլեր չարձանագրվեցին:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply