Ամբողջ թափով շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 6, 2011 8:31

Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.00-ի դրությամբ Տավուշի մարզում ամբողջ թափով շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Լիարժեք գործում է Արտակարգ իրավիճակների նախարարության ծավալած վրանային օպերատիվ շտաբը: Այն ղեկավարում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Հենց այս պահին դուրս է բերվում Բուլղարիայից ժամանած սպիտակ Վոլվո մակնիշի FA 4443 AM պետհամարանիշի բեռնատարը:

Մեկ այլ հատվածում փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերում «ՎԱԶ-2106» մակնիշի 18 ՕԼ 584 պետհամարանիշով ավտոմեքենան: Մինչ այդ կտրող սարքի միջոցով բացվել էր ավտոմեքենայի թափքի վերնամասը, և այնտեղ մարդ չէր հայտնաբերվել: Հենց այս  մեքենայում էր գտնվել անհետ կորած` Լճկաձոր գյուղի բնակիչ Նորայր Միրզոյանը: Հիշեցնենք, որ անհետ կորածների ցանկում փոփոխություն չկա. նրանք հինգն են:

Հայաստանում Վրաստանի դեսպանատնից ահազանգ էր ստացվել, որ հողաշերտի տակ հայտնված մեքենաների մեջ կարող է գտնվել սև «Մերսեդես-E» մակնիշի IQI 2002 պետհամարանիշի ավտոմեքենա: Այսօր ժամը 20-ի սահմաններում փրկարարները հողաշերտի տակ հայտնաբերեցին այդ ավտոմեքենան: Տեղեկատվությունը փոխանցվել է Վրաստանի դեսպանատուն:

Այս պահին սողանքային գոտու վեց տեղամասերում որոնողափրկարարական աշխատանքների մեջ են ներգրավված 148 հրշեջ-փրկարարներ և 62 զինծառայող:

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 807 անգամ:
Print Friendly

Leave a Reply