Հայ պատվիրակները լքեցին դահլիճը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2011 22:31

Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ զեկույցի քննարկմանը ելույթի համար հերթագրվել էին չորս հայ եւ յոթ ադրբեջանցի պատվիրակներ;
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց համազեկուցողներին` նշելով սակայն,ո ր զեկույցում կան ձեւակերպումներ, որոնց հետ համամիտ չէ: Նա,այնուամենայնիվ, նկատեց, որ համազեկուցողները բազմակողմանի ուսումնասիրություն են արել ;
Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստանը բարեփոխումներ է իրականացրել տարբեր ոլորտներում, փոփոխել է Հավաքների, Հեռուստեսության եւ ռադիոյի մասին օրենքները եւ այլն; Նա հայտարարեց, որ իշխանությունը փորձել է բաց եւ անկեղծ երկխոսություն սկսել ընդդիմության հետ:
Ի տարբերություն նրա` “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեց չլուծված խնդիրների , մարտի 1-ի սպանությունների չբացահայտման մասին;
Ադրբեջանցի պատգամավորները ամբիոնն օգտագործեցին` Հայաստանին քննադատելու տարբեր խնդիրների համար;
Հայկական պատվիրակության համբերությունը չհերիքեց, եւ հայ պատգամավորները լքեցին դահլիճը ադրբեջանցիների ելույթի պահին;  Ի դեպ,  պատվիարկներից Դիք Մարտինը նշեց,ո ր ցավալի է, որ Հայաստանի  ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ քննարկմանը ելույթ են ունենում միայն հայ եւ ադրբեջանցի պատվիրակները` մյուսներին կարծես հեատքրքիր չի;  Նա նաեւ նկատեց, որ հայերն ու ադրբեջանցիները ցանկացած հարցի քննարկում օգտագործում են իրար վրա հարձակվելու համար ու երկու կողմերին երկխոսելու կոչ արեց;

Առաջարկվել է հինգ փոփոխություն, որոնցից մեկի հեղինակ հայ պատվիրակ Արմեն Ռուստամյանն է;Այն ընդունվեց;

a1plus.am

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply