Շախմատի Մոնրեալի մրցաշարում Վարուժան Հակոբյանն անմասն մնաց խաղարկված մրցանակներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 8, 2009 14:15

Վարուժան Հակոբյան

Կանադայի Մոնրեալ քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարում փոփոխակի հաջողություններով հանդես եկավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վարուժան Հակոբյանը: Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց 5 միավոր և զգալիորեն ետ մնաց մրցանակակիրներից:

Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացի Արկադի Նայդիչը` 7,5 միավոր: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին ֆրանսիացիներ Էթյեն Բաքրոն (7) և Սեբաստիան Մազեն (6,5): Նրանց հաջորդեցին 6-ական միավոր վաստակած Անտոն Կովալյովն (Արգենտինա) ու Սերգեյ Տիվյակովը (Հոլանդիա), կանադացի Մարկ Բլյուվշտեյնը (5,5 միավոր), Վարուժան Հակոբյանը, ամերիկացիներ Վինայ Բհաթը, Ալեքսանդր Օնիշչուկը (բոլորն էլ`5-ական միավոր), Յուրի Շուլմանը, ուկրաինացի Ալեքսանդր Մոյիսեենկոն ( երկուսն էլ`4,5-ական միավոր): Մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով եզրափակեց կանադացի Թոմաս Ռուսել-Ռուզմոնը:

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply