Ինչո՞ւ են հույժ գաղտնի պահվում Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարների տարածման փաստով քրգործի մանրամասները

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | October 5, 2011 20:53

Դերասանուհի, «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում նկարահանվող Անժելա Սարգսյանի պոռնկագրական լուսանկարների փաստով հարուցված քրգործի նախաքննությունը ընթանում է հույժ գաղտնի պայմաններում: NEWS.am-ը փորձեց պարզել, թե այդ գործում ներգրաված անձինք քանիսն են, քանի հոգի է հարցաքննվել, ձերբակալվածներ եւ կալանավորվածներ կա՞ն, թե՞ ոչ, սակայն ոստիկանությունից մեզ ոչինչ չհայտնեցին` նշելով, որ դրանք կխանգարեն նախաքննությանը: Ոստիկանությունից NEWS.am-ին միայն հայտնեցին, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 236 հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել դերասանուհի Անժելա Սարգսյանի ինտիմ լուսանկարների տարածման փաստով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ստացվել էր փորձաքննության արդյունքները եւ նախապատրաստված նյութերը ոստիկանության 6-րդ վարչությունից փոխանցվել էին ՔԳՎ: Նշենք, որ սեպտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են:Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը:Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ուր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել են նկարահանվել Անժելայի հետ:

 

NEWS.am

 

Դիտվել է 24452 անգամ:
Print Friendly

Leave a Reply