Սողանքից դուրս է բերվել 14 ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 5, 2011 18:55

Հոկտեմբերի 5-­ի ժամը 16.00-ի  դրությամբ Տավուշի և Լոռու մարզերում սողանքի գոտուց դուրս է բերվել ընդհանուր հաշվով 14 ավտոմեքենա:

Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.21-ին ՊՆ ուղղաթիռը սողանքի վայրից դուրս է բերել «Շևրոլե» մակնիշի  167 OU 64 պետհամարանիշով կանաչ ավտոմեքենա:

Նույն օրը, ժամը 15.57-ին ուղղաթիռի օգնությամբ սողանքի գոտուց դուրս է բերվել «ՎԱԶ 2106» մակնիշի 08 ՕՏ 441 պետհամարանիշով  կաթնագույն մարդատար ավտոմեքենա:

Ժամը 16.06-ին ուղղաթիռը հողաշերտից դուրս է բերել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 10 ՕԼ 208 պետհամարանիշով բալագույն ավտոմեքենա:

Ժամը 16.48-ին ուղղաթիռը սողանքային գոտուց դուրս է բերել 4-րդ «Միթսուբիշի Պաջեռո» մակնիշի 29 ՏՍ 028 պետհամարանիշով սև ավտոմեքենա:

Ժամը 17.29-ին ուղղաթիռի օգնությամբ Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտուց դուրս է բերվել «ՎԱԶ 2107» մակնիշի 26 ՍԼ 305 պետհամարանիշով մուգ կապույտ ավտոմեքենա:

Ժամը 17.36-ին ուղղաթիռը դուրս բերեց ՀՀ ՊՆ և ճանապարհային ոստիկանությանը պատկանող  «Տոյոտա Կորոլա» մակնիշի 659 ՈՍ 01(2552) պետհամարանիշով սպիտակ ավտոմեքենա:

Ժամը 17.42-ին ուղղաթիռը դեպքի վայրից դուրս է բերել «ՎԱԶ» 2106 մակնիշի 65 ԼԼ 686 պետհամարանիշով սպիտակ ավտոմեքենա:

ժամը 17.51-ին ուղղաթիռի միջոցով Դեբետ գետից դուրս է բերվել սողանքի հետևանքով ջրի մեջ հայտնված «ՎԱԶ 2106» մակնիշի 64 OU 922 պետհամարանիշով սպիտակ ավտոմեքենա:

ժամը 22.58­-ին երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ դուրս է բերվել «Օպել Վեկտրա» մակնիշի 26 ՕՍ 369 պետհամարանիշով կապույտ մեքենա:

Հոկտեմբերի 5-­ին, ժամը 12.16­-ին երկաթուղային շարժական կռունկը դուրս է բերել «Դնեպր» մակնիշի 267 TL 36 պետհամարանիշով ավտոկռունկ:

Նույն օրը, ժամը 12.39-­ին քարշակների օգնությամբ սողանքից դուրս է բերվել մեծ, կցորդով սպիտակ բեռնատար մեքենա` 31 RS 260 պետհամարանիշով:

Ժամը 13.30­-ին քարշակների օգնությամբ սողանքից դուրս է բերվել կցորդով, մեծ բեռնատար սպիտակ ավտոմեքենա` 33 P 8844 պետհամարանիշով:

Ժամը 15.00-ի սահմաններում քարշակի միջոցով դուրս է բերվել «ԲՄՎ-318» մակնիշի 26 UE 480 պետհամարանիշով սև մարդատար ավտոմեքենա:

Լոռու փրկարարների ուժերով սողանքային գոտուց դուրս է բերվել նաև Ֆրիլենդեր (CVC 163 պետհամարանիշով) բեռնատար մեքենայի մեջ եղած բեռը:

 

Դիտվել է 1046 անգամ:
Print Friendly

Leave a Reply