Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ շախմատի Բիլբաոյի մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 8, 2009 13:45

Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչի երկրոդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց ուկրաինացի Սերգեյ Կարյակինին:
Առաջին տուրում կրած անհաջողությունից հետո հայ շախմատիստը վստահ հանդես եկավ և արդեն 30-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն Արոնյանին հաղթելուց հետո առավելության հասավ նաև Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովի նկատմամբ: Մրցաշարի առաջատարը Գրիշչուկն է` 6 միավոր: Նրան հաջորդում են` Արոնյանը (6), Կարյակինը, Շիրովը (երկուսն էլ` 1-ական միավոր): 3-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Շիրովի հետ: Կարյակինի մրցակիցն է Գրիշչուկը:

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply