Ուսուցչի օրվա կապակցությամբ` հանդիպում-ընդունելություն Արաբկիր վարչական շրջանում

Պաշտոնական, Օրվա լուր | | October 5, 2011 18:16

Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը հանդիպում-ընդունելություն է կազմակերպել վարչական շրջանում գործող համայնքային ենթակայության 22 դպրոցների և 13 նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների հետ: Վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը, շնորհավորելով ուսուցիչներին ու դաստիարակներին, նախ և առաջ կարևորել է նրանց գործուն դերը պետության ապագան կերտող սերնդի ձևավորման հարցում և նշել, որ քաղաքապետարանը՝ ի դեմս վարչական շրջանի աշխատակազմի, մշտապես աջակցել ու այսուհետ էլ պատրաստակամ է անել հնարավորը կրթական ոլորտի ձեռքբերումներն ու զարգացումները խրախուսելու ուղղությամբ: ,Մեր բնակիչները, ըստ էության, հենց ձեզ են վստահում իրենց երեխաների ապագան, մեր պետության համար արժանապատիվ քաղաքացիների դաստիարակման խիստ կարևոր գործը: Սա թեԲ պատիվ է, և թեԲ պատասխանատվություն, ինչին, վստահ եմ, խիստ նրբանկատորեն է մոտենում յուրաքանչյուր մանկավարժ: Կասկածից վեր է, որ ձեր սաների ամեն մի հաջողությունը ընկալում եք որպես սեփական հաղթանակ ու հենց թեկուզ միայն դրանով արդեն իսկ արժանի եք այն գնահատանքին ու խոնարհմանը, որ տածում ենք ձեր հանդեպ մենք`ծնողներս: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ու մաղթում ձեզ խաղաղություն և բարեկեցությունե,- նշել է Էդուարդ Մուշեղյանը:

Վարչական շրջանի ղեկավարը նաև ընդգծել է արաբկիրցի շրջանավարտների ակտիվ մասնակցությունը ,Օգնիր դպրոցիդե արշավին, նշելով, որ ,Օգնիր դպրոցիդե-ի շնորհիվ ներկայում վարչական շրջանի 3 դպրոցներ են նորոգվում:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply