Բացվել է Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 5, 2011 18:25

Երևանի քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսըª նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:

Ներկայացվել  են  27 նոր աշխատանքներ` արցախյան պատերազմի եւ խաղաղության, Մեծ եղեռնի, ազգային արժեքների ու կրոնի թեմաներով: Հատկանշական է, որ արցախյան ազատամարտի առաջին օրերին Նիկոլ Աղաբաբյանը կտավին է հանձնել “Լույսի գույնը” ստեղծագործությունը, իսկ 1992-ին իր աշխատանքների ցուցահանդեսն է բացել նախ Շուշիում, ապա նաեւ Ստեփանակերտում:

“Անկախությունն ինձ համար ամեն ինչ է: Չեմ կարող ասել, որ վառ գույները խոսում են միայն իմ դրական հույզերի մասին: Կարծում եմ արվեստագետի հոգու խոհանոցը պետք չէ ամբողջությամբ բացել, այլ ներկայացնել այն, ինչը նկարիչը հասկանում է ապրումներից  հետո : Շնորհակալ եմ քաղաքապետարանին եւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` ցուցահանդեսին աջակցելու համար”,-նշել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:

Ցուցահանդեսը գործելու է մինչեւ հոկտեմբերի 15-ը: Մուտքն ազատ է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply