Վրաերթ Երևանում և ավտոպատահար` Արագածոտնի մարզում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 8, 2009 13:38

Կոմիտասի պողոտաԵրեկ` ժամը 14.30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի թիվ 53 շենքին հարակից տարածքում «ԿաՄԱԶ» մակնիշի 008 ՏՏ 18 պետհամարանիշի բետոնախառնիչ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Խաչանուշ Հակոբյանին, ով տեղում մահացել է:

Նույն օրն առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին  տեղի է ունեցել ավտոպատահար.  բեռնատարը բախվել է  մարդատարի, որի հետևանքով  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1976 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը և ուղևոր, 1964 թ. ծնված Բենիամին Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Թալինի հիվանդանոց. բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply