ԱԻ նախարարը վստահեցնում է. «Որոնողական աշխատանքները չեն դադարեցվելու»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 5, 2011 16:02
Այսօր` հոկտեմբերի 5-ին, ժամը 14.40-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ հաստատվեց Տավուշի մարզում գտնվող ԱԻ օպերատիվ շտաբի հետ:
Վաղ առավոտից այնտեղ գտնվող և շտաբի աշխատանքները ղեկավարող ԱԻ նախարար Արմեն Երիցյանը վստահեցրեց, որ որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարեցվելու մինչև վերջին անհայտ կորածի մասին տեղեկությունների ճշտումը:
Օպերատիվ շտաբում էր գտնվում նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, որը շնորհակալություն հայտնեց փրկարարներին, ինչպես նաև որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված մյուս մարդկանց և կազմակերպություններին` աջակցության համար:
Մարզպետը նաև տեղեկացրեց, որ այս պահին աղետի գոտում են գտնվում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի և նախագծային ինստիտուտների մասնագետներից կազմված խմբեր, որոնք շարունակում են ուսումնասիրել սողանքը:






Facebook
Tweet This
Email This Post
