Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Քուվեյթի ֆինանսների նախարարին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 5, 2011 15:18

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ Ալ-Շամալիին, որն Երեւան է ժամանել հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ 2009 թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Քուվեյթ կատարած պետական այցելությունից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, իսկ միջկառավարական հանձնաժողովի ձեւավորումը նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:

Մուստաֆա Ջասեմ Ալ-Շամալին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծեց, որ անցյալ տարի Քուվեյթում ՀՀ դեսպանության հիմնադրումից ի վեր համագործակցությունը նոր թափ է ստացել, եւ Քուվեյթի իշխանությունները նպատակադրված են առավել խորացնելու փոխշահավետ համագործակցությունն ու այդ նպատակով որոշում է կայացվել Երեւանում բացել Քուվեյթի դեսպանություն:

Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները եւ առկա ներուժի արդյունավետ օգտագործմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն ու Քուվեյթի ֆինանսների նախարարը մտքեր փոխանակեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ:

 

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply