Պաշտոնական Բաքուն պատրաստ Է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2009 13:30

img_6_obse2Ադրբեջանը պատրաստ Է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահի հետ. այդ մասին այսօր «Թրենդ»-ին ասել Է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը` մեկնաբանելով Ռոբերտ Բրադկեի նշանակումը:

«Ղարաբաղյան հակամարտության արդար լուծման մեր դիրքորոշումն անփոփոխ Է մնում: Այդ հակամարտությունը պետք Է լուծվի երկրի տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր աստիճանի ինքնավարություն տրամադրելու շրջանակներում, եւ բանակցությունները կարող են շարունակվել այդ ուղղությամբ»,-ասել Է Պոլուխովը:

Ինչպես «Թրենդ»-ին ասել Է պետդեպարտամնետի մի աղբյուր, «ԱՄՆ-ը մեծ նշանակություն Է տալիս ղարաբաղյան հակամարտության լուծմանը եւ հուսով Է, որ Բրադկեի նշանակումը կշարունակի խաղաղարար քաղաքականությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը»:

Դիտվել է 943 անգամ:
Print Friendly

Leave a Reply