Ռոբերտ Գեյթս. «Մենք վստահ չենք, որ Թեհրանը տիրապետում է միջուկային զենքին»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2009 13:27

«Վաշինգտոնը վստահ չէ, որ Իրանը շուտով կտիրանա միջուկային զենքի»,- հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Գեյթսը միաժամանակ կոչ է արել Թեհրանին համագործակցել միջազգային հանրության հետ և թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին մուտք գործել սեփական ատոմակայաններ, «որպեսզի ԱՄՆ-ը վերջնականապես համոզվի, որ Իրանն իր միջուկային ծրագիրը զարգացնում է խաղաղ նպատակներով»: «Մենք պատրաստ ենք ընդունել իրանցի ժողովրդի իրավունքը միջուկային էներգիան հարստացնելու գործում, սակայն այդ ծրագիրը պետք է օգտագործվի խաղաղարար նպատակներով, օրինակ` էլեկտրաէներգիայի արտադրություն»,- ասել է ԱՄՆ Պաշտպանության նախարարը:

Դիտվել է 1043 անգամ:
Print Friendly

Leave a Reply