Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 5, 2011 13:09

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց պաշտոնական այցելությամբ Երեւանում գտնվող Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիին:

Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու բարեկամ երկրների միջեւ ձեւավորված հարաբերությունները` հիմնված փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա: ԱԳ նախարարը նշեց նաեւ Հայաստանի եւ Լիբանանի միջեւ իրավապայմանագրային ընդգրկուն դաշտի առկայությունը` որակելով այն որպես երրկողմ մշտապես զարգացող հարաբերությունների գրավական:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, առեւտրատնտեսական բնույթի մի շարք հարցերի:

Երկուստեք առանձնակիորեն ընդգծվեց միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Նաբիհ Բերրին նշեց, որ լիբանանահայ համայնքը կարեւոր դեր է կատարում երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ յուրօրինակ կապող օղակ է հանդիսանում երկու պետությունների միջեւ:

Զրուցակիցները քննարկեցին միջինարեւելյան տարածաշրջանում եւ Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրների կարգավորման հնարավորությունները:

 

Դիտվել է 729 անգամ:
Print Friendly

Leave a Reply