Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գերմանական Կարմիր խաչի միջև համագործակցության 20րդ տարեդարձը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 5, 2011 12:42

2011թ. լրացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության համագործակցության 20-ամյակը, որի կապակցությամբ Հայաստան էր ժամանել Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության պատվիրակությունը` հանձինս նախագահ Լոռենց  Մենցի, գլխավոր քարտուղար Հանս Հայնցի, միջազգային կապերի ղեկավար Մայքլ Ուիբելի, քահանա Կառլ Շայդեի և լրագրող Մայքլ Լենգի: 20-ամյա համագործակցությանը նվիրված պաշտոնական արարողությունը կայացավ ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակում: Արարողության ընթացքում երկու երկրների Ազգային ընկերությունների նախագահները փոխանակվեցին տվյալ երկրի Ազգային ընկերության բարձրագույն պարգևով:  Ելույթներում բարձր գնահատվեց և  ևս մեկ անգամ կարևորվեց  20-ամյա համագործակցությունը և միասին իրականացրած համատեղ ծրագրերի նշանակությունը հասարակության խոցելի խմբերի շրջանում:

Ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը:

Դիտվել է 1504 անգամ:
Print Friendly

Leave a Reply